«Վասիլը» հեքիաթի հեղինակ Ալլա Սերոբյանի անակնկալը՝ գրքասեր փոքրիկներին (լուսանկարներ)
КультураՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գորղների միության» նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ 2008 թվականից Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Ավանդույթի համաձայն՝ այդ օրը բոլոր գրադարաններում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, իսկ ժամանակակից գրողներն ու բանաստեղծները ընթերցասերներին նվիրում են իրենց հեղինակած գրքերը: Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառի շրջանակում ի թիվս այլ միջոցառումների ինքնատիպ եռուզեռ էր նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Հեքիաթի սրահում»: «7 գույն» պատմվածքների ժողովածուի հեղինակներից Ալլա Սերոբյանը փոքրիկ գրքասերների համար ընթերցեց իր հեղինակած «Վասիլը» պատմվածքը: Փոքրիկներին տրամադրվել էին նաև գունավոր մատիտներ և թուղթ, որպեսզի ընթերցանության ընթացքում նրանք փորձեն նկարել պատմվածքի հերոսներին` Վասիլ կատվին և Լեդի շանը: Փոքրիկներնը, սակայն, այնքան կլանված էին լսում հեքիաթը, որ մոռացել էին և՛ գուավոր մատիտների, և՛ նկարելու մասին: Շան և կատվի ընկերության մասին այդ ինքնատիպ պատումի ընթերցումին հաջորդեց հարցուպատասխանը:
Ի դեպ՝ առայժմ պատմվածքի առաջին մասն է միայն հրատարակվել, շարունակությունը կհապարակվի շուտով, որի վերնագիրն է՝ «Լեդիի վերադարձը»: Պատմվածքի հեղինակ Ալլա Սերոբյանը փոքրիկներից փորձեց պարզել, թե իրենց կարծիքով Լեդին կվերադառնա՞, թե՞՝ ոչ, իսկ փոքրիկները բոլորն էլ միաբերան պատասխանեցին, որ նա անպայման կվերադառնա…
Հեքիաթի հեղինակը երեխաներին նվիրեց նաև «7 գույն» պատմվածքների ժողովածուն և տեղեկացրեց, որ երեխաները կարող են նկարել ինչպես Վասիլ կատվին ու Լեդի շանը, այնպես էլ հեքիաթի տարբեր դրվագներ: Երեխաների կողմից նկարված նկարներից լավագույնը ճանաչված աշխատանքներով կձևավորվեն «Վասիլը» և «Լեդիի վերադարձը» պատմվածքները, որոնք առաջիկայում կհրատարակվեն մեկ գրքով:
Ա. Գրիգորյան