Ինչու է պետք մերկ քնել. գիտնականներ
Lifestyleshabat.am-ը գրում է.
Հայտնի է, որ քնել պետք է զով սենյակում, քանի որ դա օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից. չէ՞ որ այդ դեպքում ջերմությունը պահպանելու համար մեր օրգանիզմում նյութափոխանակությունն արարգանում է:
Իսկ վերջերս ԱՄՆ Քնի ազգային հիմնադրամը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ համանման դրական ազդեցություն լինում է նաև այն դեպքում, երբ քնեք առանց հագուստի:
Այդպիսի արդյունքը փորձագետները բացատրում են շագանակագյուն ճարպի ազդեցությումբ, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Այն, ի տարբերություն սպիտակի, կալորիաները այրում է և ոչ թե կուտակում: Զով սենյակում շագանակագյուն ճարպը մեր օրգանիզմում ակտիվանում է` օգնելով այրել ավելորդ քաշը:
Օրգանիզմը սկսում է կալորիաներ այրել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է լրացնել էներգետիկ պաշարը: Քանի որ զով սենյակում մարդու օրգանիզմն առանց այդ էլ քնի ժամանակ ցանկանում է տաքանալ, ապա պահանջում է էներգիայի ծախս:
Մերկ քնելու օգտին գիտնականներն արտահայտվել են ոչ մեկ անգամ: Այսպես, պարզվել է, որ առանց հագուստի քնելը երտասարդացնում և ամրացնում է իմունային համակարգը: Ավելին` Բրիտանիայում անցկացված վերջին հետազոտությունները պարզել են, որ ադպիսի քունը լավացնում է սիրահարների միջև ռոմանտիկ հարաբերությունները: