35.000 դոլար. Ջոն Լենոնի մազափունջը վաճառվել է աճուրդում
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բրիտանական հայտնի «Բիթլզ» խմբի նախկին անդամներից մեկի` հանգուցյալ Ջոն Լենոնի մազափունջը ԱՄՆ-ում Heritage Auctions աճուրդի տան կողմից վաճառվել է 35.000 դոլարով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մի քանի սմ երկարությամբ մազափունջը կտրվել է լեգենդար երաժշտի գլխից 1967թ.` գերմանացի վարսահարդարի կողմից: Այն ժամանակ Լենոնը Գերմանիայում մասնակցում էր «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմի նկարահանումներին. վարսահարդարը կտրել է նրա մազերն ու մի մազափունջը պահել որպես հուշ:
Հայտնի է, որ մազափունջը գնել է բրիտանացի հավաքորդ Փոլ Ֆրեյսերը: