Ականջը կտրած երիտասարդի վիճակն արդեն լավ է
ОбществоNEWS.am-ը գրում է.
Գյումրեցի 22-ամյա Արթուր Տոնապատյանը, որի ականջը կտրել էին փետրվարի 16-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վաղը դուրս կգրվի հիվանդանոցից: Այս NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Արթուրը լավ է արդեն, վաղը տուն կգնա: Ամբողջովին ապաքինվելուց հետո պլաստիկ վիրահատության կենթարկվի»,-ասաց բժիշկը:
Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշել էր, երիտասարդների միջեւ վիճաբանության պատճառը եղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 22-ամյա Արթուր Տոնապետյանի շփումը ինչ-որ կնոջ հետ:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Գործով արդեն կա կասկախյալ, որը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում 2016թ. փետրվարի 16-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը: