Իդեալական տղամարդու 20 արտահայտություններ
Lifestyle1.Սիրելիս,կարող ես օգտվել մեքենայիցս երբ կամենաս:
2.Թանկագինս,ես կարող եմ ևս 2 ժամ սպասել մեքենայի մեջ միչ դու «արագ» կպատրաստվես:
3.Ինչու՞ ես այդքան քիչ գումար վերցնում, իսկ եթե մի գեղեցիկ բան տեսնես… ամբողջը վերցրու:
4.Դու միակն ես ու անկրկնելին:
5.Մի անհանգստացիր,ես ինքս մի բան կպատրաստեմ:
6.Չե՞ս կարծում,որ երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել սիրելի զոքանչիս:
7.Ընթրիքը վառել ես: Ի՞նչ կա դրա մեջ, նորմալ է:
8.Կարծում եմ՝ դու ճիշտ ես, խմելու մեջ ոչ մի լավ բան չկա:
9.Պաշտում եմ հուզիչ ռոմանտիկ ֆիլմեր դիտել:
10.Ես իհարկե մեծ հաճույքով կմնամ ընկերուհուդ երեխայի հետ, դուք գնացեք ձեր գործերով:
11.Ես գիտեմ, որ սխալ եմ, ինչպե՞ս կարող եմ քավել մեղքերս:
12.Քեզնից բացի ոչ ոքի չեմ նկատում:
13.Իսկ առանց դիմահարդարման դու ավելի գեղեցիկ ես:
14.Ինչ տարբերություն թե ինչ է սա ու ինչ արժե,եթե հավանում ես,կգնենք:
15.Ինչ հաճելի է,երբ հանգստյան օրերին ընկերուհիներդ առավոտ շուտ մեզ հյուր են գալիս:
16.Միայն ինձ համար ենք գնումներ անում:Արի քեզ համար էլ մի բան գնենք:
17.Սիրելիս, դու երևի հոգնած կլինես,հանգստացիր,ես ինքս կարդուկեմ շապիկս:
18.Տանել չեմ կարողանում հարբած ընկերներիս,ոչ մի կարգին թեմա չունեմ նրանց հետ խոսելու համար:
19.Մի կտոր էլ տորթ կեր,թմբլիկությունը քեզ սազում է:
20.Կարծում եմ արդուզարդտ հնացել է,նորը գնելու ժամանակն է:
Ինչ խոսք,այս ամենին պետք է հումորով վերաբերվել:
Չնայած արտահայտություններ կան,որոնք իսկապես հաճելի կլիներ լսել:
Աղբյուրը՝ Shabat.am