Ումբերտո Էկոյի հուղարկավորությունը կլինի համեստ
ОбществоԻտալացի հանրահայտ գրող, փիլիսոփա, գիտնական Ումբերտո Էկոյի հուղարկավորությունը տեղի կոնենա փետրվարի 23-ին:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հրաժեշտի արարողությունը կլինի համեստ, կտևի մեկ ժամից ոչ ավելի:
Էկոյի հրատարակիչ և ընկեր Մարիո Անդրեոզեն հայտնել է, որ Էկոյի մարմինը կդիակիզվի, իսկ հրաժեշտը տեղի կունենա Սֆորցայի տիրակալների ամրոցում, ներկա կլինեն հարազատները, ընկերները, գործընկերները:
Իտալիայի մշակութային գործիչները դիմել էին իշխանություններին՝ պետական մասշտաբի հուղարկավորության պահանջով, սակայն ինքը՝ Էկոն համեստ թաղում էր ցանկացել ինքն իր համար:
Նա մահկանացուն կնքել էր ուրբաթ օրը, Միլանում, 85 տարեկանում՝ քաղցկեղից: