Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոսները` ժամանցի պահին (լուսանկար)
БлогՌուբեն Չուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոսները' ժամանցի պահին... 1904 թվականի մայիսին արված այս լուսանկարում' Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոսական կազմն է' լուսանկարված ժամանցի պահին:
20-րդ դարասկզբին Գևորգյան ճեմարանը համալրված էր հայ անվանի մտավորականներով: Նկարում ձախից երկրորդը՝ Կոմիտասն է, ձախից նստած չորրորդը՝ պատմաբան, բանասեր Հակոբ Մանանդյանը, ձախից նստած հինգերորդը' Գարեգին Լևոնյանն է՝ Ջիվանու որդին, աջից կանգնած առաջինը' բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանն է, աջից նստած երկրորդը' Կարապետ Տերյանը, գինու շիշը ձեռքին' պատմաբան Ստեփան Կանայանը, իսկ կենտրոնում նստածը' իրավաբան, ապագա անկախ Հայաստանի արտգործնախարար Սիրական Տիգրանյանն է:
Ուշագրավ մի դիտարկում. սեղանի վրա դրվածը' ամենայն հավանականությամբ ձայնարկիչ սարք է' պատեֆոն (գրամաֆոնի փոքր տեսակը), իսկ սեղանի մոտ նկարված անձի ձեռքին ձայնապնակ է: