Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետի հեռացման տեսլականը. ինչու՞ է Մոսկվան ՛՛գուժում՛՛ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատրաստվում են պաշտոնանկ անել,- հաղորդել է ռուսական REX լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր արտաքին դիվանագիտական աղբյուրը: Որպես հրաժարականի գլխավոր պատճառն նշվել է այն, որ Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունները վերափոխելու խիստ անհրաժեշտություն կա, որոնց զարգացման գործընթացներում Հովիկ Աբրահամյանը չի կարողացել որոշակի հաջողությունների հասնել, հատկապես Եվրասիական տնտեսական տարածությանը Հայաստանի ինտեգրման, ինչպես նաև ԵՄ-ի հետ տնտեսական նախագծերի հարցում: Ըստ աղբյուրի՝ Երևանում այժմ դիտարկվում է Հայաստանի վարչապետի պաշտոնի համար որոշ թեկնածուներ, ի դեպ, նրանցից ոմանք, եթե Հովիկ Աբրահամյանի հրաժարականը տեղի կունենա, կլինեն «օրիգինալ» և «սենսացիոն» անուններ: Փորձագետները կարծում են, որ վարչապետի հնարավոր պաշտոնանկության հարցը բարձրացվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին, որն ազդել է նաև Հայաստանի ինտեգրացման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի կարգավորման հարցում ԱՄՆ-ի աճող դերով պայմանավորված: Ինչու այս ամենը շրջանառության մեջ դրվեց այն պարագայում, երբ կարծես թե Աբրահամյանը իր կարիերայի փառքի գագաթնակետին է և, ինչպես երբեք, չի իջնում լրատվական թոփերի առաջին հորիզոնականներից: Փորձենք հասկանալ, թե որտեղից են փչում քամիները և ինչու են հենց Մոսկվայից ՛՛գուժում՛՛ վարչապետի հրաժարականը: Այն, որ Աբրահամյանի հրաժարականի համար շրջանառված գլխավոր պատճառը ծիծաղելի է՝ ակնհայտ է քաղաքականության այբուբենին ծանոթ ցանկացած վերլուծաբանի. Եվրասիական տնտեսական տարածությանը Հայաստանի ինտեգրման գործընթացը սկսվել է դեռ նրա նախորդի՝ Տիգրան Սարգսյանի օրոք և այնպիսի տեմպ է հավաքել, որ շարժել է անգամ այդ միության ճարտարապետների զարմանքը: Աբրահամյանը իր նախորդից ժառանգել է Մաքսային Միությանն անդամակցելու փաթեթը գրեթե պատրաստի վիճակում, ուստի այդ փաստը որպես հրաժարականի պատճառ նշելը պարզապես ծիծաղելի է: Ինչ վերաբերվում է այն հիշատակմանը, որ ուկրաինական իրադարձություններն ու ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ևս ֆոն են ստեղծում վարչապետի հրաժարականի համար՝ պարզապես տարրական գիտելիքների բացակայության արդյունք է, որովհետև անհասկանալի է դառնում, թե ողջ ռուսամետ դաշտը, այդ թվում բհկաայլընտրանքակիսալոյալախառը ողջ աջաբսանդալը իր շրջապտույտում հավաքած Աբրահամյանը ինչու պետք է անցանկալի լիներ Մոսկվայի համար՝ հենց այս պահին: Անձամբ ես Հովիկ Աբրահամյանի հրաժարականի անհրաժեշտության համեմատաբար ազնիվ մոտ 400 պատճառ կբերեի (ականջդ կանչի, Օստապ Իբրահիմովիչ), և մշտապես բերում եմ, ուստի առաջին հայացքից անհասկանալի է թվում, թե ինչու է ռուսական շրջանակներից դիվանագիտական աղբյուրին հղմամբ այսպիսի անհեթեթություն շրջանառվում: Մինչդեռ վերոնշյալ հրապարակումը անհեթեթ է իր բովանդակությամբ, սակայն սկիզբն է բավականին հետաքրքիր և հեռանկարային քաղաքական զարգացման: Սույն հոդվածով փորձել են Մոսկվայից Հայաստանին ուղղված մեսիջի տպավորություն ստեղծել, սակայն ռուսական քաղաքական շրջանակներին ծանոթ ցանկացած բանական արարած գիտի, թե Մոսկվան ինչպիսի հանրային խողովակներով է փոխանցում իր ՛՛մեսիջները՛՛: Պարզապես ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարարները փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը այդպես էլ չունեցավ հստակ ուրվագծված ժառանգորդ և խաղի մեջ են մտցնում իրենց թեկնածուին: Հովիկ Աբրահամյանը նախագահի ապագա իշխանական թեկնածուի ակնհայտ ֆավորիտն է, ով կարողացավ քաղաքական տարաբնույթ խժդժությունների արդյունքում երկրի քաղաքական առանցքը տեղափոխել իր շուրջ: Դա այնքան արագ տեղի ունեցավ, որ իշխանության ձգտող մյուս թևերը, այս դեպքում ռուսահայոց թևը, հայտնվեց իրադարձությունների լուսանցքում, ուստի անհրաժեշտ էր շտապ շրջանառության մեջ դնել Հովիկ Աբրահամյանի հրաժարականի ամենատարբեր վարկածներ: Մոսկվայից ուղարկված մեսիջի տպավորություն թողնելու, ինչպես նաև խնդրին լրջություն ու կշիռ հաղորդելու համար ընտրվեց եվրասիական լոլոների տարբերակը, որը, ինչպես նշեցի, զվարճալի է և զուրկ տրամաբանությունից... Իսկ ինչու այս ամենը արվեց հենց ռուսական կայքի միջոցով. առաջինը, ինչպես արդեն ասացի, Մոսկվայից հղված մեսիջի տպավորություն թողնելու և Աբրահամյանի շրջապատում անվստահություն սերմանելու նպատակով: Երկրորդը՝ հայաստանյան լրատվական դաշտը շատ սեղմ է և որևէ հայկական կայքում այդ տեղեկատվությունը տեղադրելով՝ միանգամից ցցուն կարող էր երևալ, թե որտեղից են փչում այդ քամիները, ով է ՛՛բզբզում՛՛ Աբրահամյանի հրաժարականի թեման և ովքեր են նրա հետ մրցակցելու ապագա քաղաքական մարտերում, ուստի ընտրվել է համեմատաբար անվտանգ ճանապարհը՝ ռուսական գործակալության միջոցով թեմայի շրջանառումը: Երրորդ խնդիրը, որ փորձել են լուծել, ռուսական շրջանակներում Աբրահամյանի՝ անվստահելի գործընկերոջ կերպարի ստեղծումն է և որպես այս աղմուկի վերջնական արդյունք՝ հետագայում առավել հարմար թեկնածուի մատուցումը ռուսական քաղաքական էլիտային: Արդյունքում ունենք երեկ համացանցում աղմուկ բարձրացրած անիմաստ թեմա՝ հասարակության համար զրո օգտակար գործողության գործակցով... Իսկ եթե վարչապետի հրաժարականի իրական, խորքային պատճառներ եք ուզում՝ ես ձեզ կարոտ չեմ թողնի... Կառավարության քայլերը շարունակում են մնալ մեր ամենօրյա մոնիտորինգի տակ... Վարուժան Բաբաջանյան
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank