Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է գողության 30 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 17 պատահարի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 19-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագր վել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը: Բացահայտվել է գողության 30, խարդախության 5, յուրացման 3, խուլիգանության 2, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 8 դեպք: