Արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում. Տեր Վահրամը` Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպման մասին
ОбществоՓետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի միջազգային օդանավակայանում ուղղափառ և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդների միջև տեղի ունեցած պատմական հանդիպումը թեև մինչ օրս մնացել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, բայց այն այդպես էլ չմեկնաբանվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից:
Այնուամենայնիվ` 1000-ամյա հակամարտությունից հետո, երբ քրիստոնյա աշխարհի երկու տարբեր թևերի առաջնորդները կարողացել էին մի կողմ թողնել հակասությունները և աստվածահաճո քայլ կատարել, ուստի այն չէր կարող չհետաքրքրել աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի հոգևոր առաջնորդներին: Պարզելու համար, թե իրականում ինչպիսին է Մայր Աթոռի վերաբերմունքը այդ պատմական հանդիպման մասին, Orer.am-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանայի հետ: «Սա բնականաբար ողջունելի հանդիպում էր, սակայն դրան մասնավոր արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ իրենց համատեղ հայտարարության մեջ ամեն ինչ հստակ շարադրված էր և ընկալելի էր: Արծարծվեցին հարցեր, որոնք Հայ եկեղեցու կողմից տարբեր առիթների դեպքում տարբեր ձևաչափերով մշտապես արծարծվում են, քննարկվում են և բարձրաձայնվում են»,- նկատեց Տեր Վահրամը:
Ա.Գ.