Ամսվա ամենանորաձև աղջիկը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Էլեն Մուրադյանը Wnews.am– ի փետրվար ամսվա ամենանորաձև աղջիկն է: Օրվա look-ը բաժնում նրա լուսանկարն ամենաշատ ձայները ստացավ: 
-Ողջույն Էլեն կպատմե՞ս քո մասին:
Իմ մասին առանձնապես չեմ սիրում խոսել: Միայն կարող եմ ասել, որ մասնագիտությամբ լրագրող եմ, չափից շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Սիրում եմ շփվել խելացի ու հետաքրքիր մարդկանց հետ: Տանել չեմ կարողանում կեղծիքը:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա քեզ համար կարեւոր:
-Նորաձևությամբ սկսել եմ հետաքրքրվել այն օրվանից, երբ հասանելի դարձավ համացանցը: Չնայած, որ դեռ փոքր ժամանակվանից, երբ սկսեցի խոսել, ինքս էի որոշում, թե ինչ պետք է հագնեմ: Ինձ համար այժմ նորաձևության համար մեկ ուղեցույցը Instagram-ն է: Եթե չգիտեմ ինչ հագնեմ այսօր, դիմում եմ Instagram-ի օգնությանը: Բնավորության մի գիծ ունեմ, չգիտեմ, դա թերություն համարեմ, թե ինչ, բայց չեմ սիրում, երբ շրջապատում իմ հագուստից մեկ ուրիշն էլ է կրում: Եթե նման բան է լինում, էլ այդ զգեստը չեմ կրում: 
-Եթե քո մասին երբևէ գիրք գրեն, ի՞նչ կլինի գրքի վերնագիրը և ի՞նչ նկար կլինի շապիկին:
-Գրքի շապիկին հաստատ դաշտային ծաղիկներ կլինեն` պատուհանի մոտ` սեղանին դրված: Իսկ վերնագիրը` «Կյանքը հիասքանչ է»: Կյանքում ինչ էլ, որ լինի, միևնույնն է, ինձ համար այն հիասքանչ է:
-Ո՞րն է ամենատպավորիչ վայրը, որտեղ երբևէ եղել ես:
-Ամենատպավորիչը, երբ առաջին անգամ ինքնաթիռի պատուհանից տեսա Հայաստանը: Շատ գեղեցիկ էր: 
-Ինչի՞ մասին ես երազում:
-Այս հարցին միշտ չեմ կարողացել հստակ պատասխան տալ: Շատ ցանկություններ եմ ունեցել և ունեմ, որոնք առանց ջանք գործադրելու իրականացել և շարունակում են իրականանալ: 
