Վարչապետը ՖԱՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղատնտեսության զարգացման հարցեր
ЭкономикаՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 22-ին ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին և ՖԱՄ նախագահության անդամներին. հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության նախարարության և ՖԱՄ միջև շարունակական համագործակցությունը և հանձնարարել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ ներկայացված առաջարկությունները քննարկման առարկա դարձնել նախարարությունում: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՖԱՄ ներկայացուցիչներին մասնագիտական քննարկումներ կազմակերպել արծարծված հարցերի շուրջ և կոնկրետ ծրագրեր ներկայացնել կառավարություն: