Մայր Աթոռը նոր աշխատություն է լույս ընծայել
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» (Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ՂԳ գլխի մեկնություն) աշխատությունը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այն գրաբարից աշխարհաբարի է փոխադրել Ցոլակ սարկավագ Հարությունյանը:
Հակոբ Պատրիարքն (1706-1764) իր երկում ի թիվս Հայ եկեղեցու արարողակարգին, պաշտամունքին և ծիսադավանաբանական սահմանումներին վերաբերող այլ հարցերի, անդրադարձել է նաև Սրբալույս Մյուռոնի խորհրդին ու կիրառությանը: Երանաշնորհ Պատրիարքը, մեկնելով Նարեկի ՂԳ գլուխը, հանգամանորեն բացատրում է Սրբալույս Մյուռոնի գործնական ազդեցությունը մարդկային բանականության ու հոգու վրա:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
