Oxu.az-ն, գրում է, որ դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի առևտրի ու ներդրումների հարցերով պետական նախարար, լորդ Լիվինգտոնին: Նշվում է, որ հանդիպման ժամանակ նշվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել դինամիկ զարգացող համագործակցության հեռանկարների շուրջ: Լրատմամիջոցը նաև փոխանցում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, նավթային հատվածի, գյուղատնտեսության և , կրթության, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ոլորտներին: