Շառլ Ազնավուրը համերգով կվերադառնա Բելգիա
ОбществоՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգով կվերադառնա Բելգիա: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը և կայքը, նա համերգ կունենա Անտվերպեն քաղաքի «Lotto Arena» սրահում: Համերգը կկայանա հունիսի 5-ին:
Նույն սրահում երգիչը համերգ է ունեցել 2014 թվականին: Նա «Lotto Arena»-ում հանդես է եկել նոյեմբերի 22-ին: