Փետրվարի 27-ը Մհերի և Սոնայի համար կրկնակի և նույնիսկ եռակի տոն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Փետրվարի 27-ին Մհերն ու Սոնան մի շարք անակնկալներ կմատուցեն իրենց երկրպագուներին. այդ օրը կկայանա ոչ միայն նրանց համատեղ համերգն, այլեւ տեղի կունենա նրանց «You Are My Life» զուգերգի պրեմիերան, ինչպես նաեւ Մհերը կներկայացնի իր նոր՝ «Ты моя невеста» կոչվող ձայնասկավառակը:
«Փետրվարի 27-ը իմ եւ Սոնայի համար մի քանի իրադարձություններով կնշանավորվի: Շատ ուրախ կլինենք այդ օրը եւս մեկ անգամ մեր երկրպագուներին հաճելի պահեր փոխանցել, բայց համերգը այդ օրվա միակ անակնկալը չի լինի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մհերն ու պատմեց իր եւ Սոնայի զուգերգի ստեղծման պատմությունը, որն ի դեպ, իրական պատմության հենքի վրա է ստեղծվել.
«Մեր լավ ընկերներից մեկը ցանկացավ իրենց հարսանիքի օրը այս երգը նվիրել իր հարսնացուին: Ըստ իս՝ հրաշալի է որեւէ մեկին երգ նվիրել, քանի որ այն ամենամնայուն նվերն է, ամենաապրող նվերը: Չէ որ ճոխ ու շքեզ նվերներից, ոսկյա զարդերից առավել գեղեցիկ է հենց երգը, որը պատմում է մի սիրո պատմություն: Դե իսկ մենք էլ՝ երգիչներս, մեծ պատասխանատվությամբ ենք զույգերի սիրո պատմությանը կյանք տալիս,- պատմեց Մհերն ու շարունակեց,- Հենց նրանց ցանկությունն էր, որպեսզի այս երգը ես եւ Սոնան կատարենք: Երգի երաժշտության հեղինակն է Արսեն Բարսամյանը, իսկ խոսքերը գրել են Աննա Հովները եւ իմ պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը: Երգը երեք լեզվով է՝ երգել ենք անգլերենով, հատվածներ կան ռուսերենով ու հայերենով»:
Շարունակությունը՝ այստեղ: