Աշխատանքի ազատ ռեժիմը օգտակար է առողջության համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
30-ից 90 րոպե տևող ցերեկային քունը կարող է զգալիորեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
Աշխատանքի ազատ գրաֆիկը բարեհաջող է անրադառնում մարդու առողջության վրա և լավացնում է քնի որակը, ինչից ավելի են լավանում մարդու ինքնազգացողությունը ու աշխատունակությունը:
Այդ մասին հայտնում են ամերիկացի գիտնականները Պենսիլվանիայի համալսարանից:
Ըստ նրանց, ժամը 9-ից 18-ը աշխատանքի ստանդարտ գրաֆիկը հաճախ բերում է քնի խանգարումների:
Ինչպես հայտնի են, եթե մենք բավարար չենք քնում, ապա մեր ուշադրությունը ցրվում է, իսկ աշխատունակությունը՝ նվազում:
Գիտնականները պարզել են, որ եթե մարդ ինքն է կառավարում իր գրաֆիկը, ապա նրան քնի որակը լավանում է:
Նրանց կատարած հետազոտությանը 474 մարդ է մասնակցել ու արդյունքները ցույց են տվել, որ մեկ տարի անց, նրանք ովքեր իրենք էին որոշում իրենց աշխատանքային ժամերը, «օֆիսային» գրաֆիկից 8 րոպե ավելի շատ էին քնում:
Գիտնականները ասում են, որ դա տեղի է ունենում երկու պատճառով՝ առաջինն այն է, որ նրանք հնարավորություն ունեն հանգստանալու, երբ դրա կարիքը ունեն, այլ ոչ թե երբ հնարավորություն ունեն:
Դրա հետ մեկտեղ, գիտնականները ասել են, որ ցերեկային 30-ից 90 րոպե քունը զգալիորեն բարելավում է մարդկանց աշխատունակությունը: