Չինացին 99 հատ iPhone 6 է գնել՝ ընկերուհուն առաջարկություն անելու համար և մերժվել (լուսանկարներ)
LifestyleԹոնի Չժան անունով տղամարդն իր ընկերուհուն առաջարկություն անելու համար 500.000 յուան՝ 80.000 ԱՄՆ դոլար է ծախսել: Դա արվել է Միայնակների օրվա՝ չինական Վալենտինի օրվա առիթով, գրում է The Telegraph-ը։
Չին ծրագրավորողն իր երկու տարվա աշխատավարձը ծախսել է 99 հատ iPhone 6 գնելու, դրանք սրտիկաձև դասավորելու և այդ կերպ առաջարկություն անելու համար: Այդքանից հետո նրա մոտ անգամ ծաղկեփնջի գումար էլ է մնացել:
Այդ յուրօրինակ առաջարկությունը, սակայն, ավարտվել է մերժումով:
Աղբյուրը հաշվել է, որ ծախսված գումարը հավասար է Չինաստանում 17 տարվա միջին աշխատավարձի:


