Մոսկվայի կոնսերվատորիայում Հայաստանի երաժշտական մշակույթին առնչվող համերգ կկազմակերպվի
КультураՄոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում «Հայաստանի երաժշտական մշակույթը» խորագրով երեկո կկազմակերպվի:
Ինչպես տեղեկացնում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքը, իրադարձությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ն. Մյասկովսկու անվան դահլիճում:
Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր Մարլենա Մոշը (վոկալ), ՌԴ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Զագորինսկին (թավջութակ) և Ալեքսեյ Սեմյոնովը (երգեհոն), ինչպես նաև միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Մալկուսը (դաշնամուր): Ծրագրում կհնչեն Սայաթ-Նովայի,Կոմիտասի, Խաչատրյանի գործերից: