Սիրիացի փախստականների նոր ալիք է եկել Թուրքիա
Международные новостиՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ սեպտեմբերի 20-21-ը շուրջ 70 հազար սիրիացիներ հատել են սահմանը և անցել են Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Սիրիահայերի նման հոսքի պատճառը եղել են սահմանային շրջաններում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության ահաբեկչական գործողությունները: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայում կարող է հայտնվել 100 հազարավոր սիրիացի փախստական:
Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի հարևան երկրներում բնակվում է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական: 2014 թվականի սեպտեմբերի 14-ի տվյալներով' Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 847 հազար 266-ի: