Ժամանակակից տղամարդիկ ավելի շատ գնահատում են կնոջ խելքը, քան արտաքին տեսքը. հետազոտություն
LifestyleԹերևս մարդկության պատմության ողջ ընթացքում կինը նախևառաջ գնահատվել, աչքի է ընկել իր արտաքին տեսքով: Գեղեցիկ ու գրավիչ տեսք ոնենալու համար կանայք պատրաստ են զոհաբերելու գրեթե ամեն ինչ:
Աշխարհում կան հազարավոր ամսագրեր և այլ միջոցներ, որտեղ ամեն օր խոսվում են թե ինչ պետք է անեն կանայք, ինչպիսի տեսք պետք է ունենան, որպեզի դուր գան տղամարդկանց և շահեն նրանց սրտերը: Բայց ինչպես յուրաքանչյուր բան աշխարհում, փոխվում են նաև կարծրատիպերը: Ամերիկյան հայտնի Psychological Science ամսագիրը հրապարեկել է ավելի քան 12000 հարցվողների պատասխանները շուրջ 30 երկրներից:
Հարցումներից պարզ է դարձել, որ տղամարդկանց գերակշռող մասը կնոջը գնահատելիս նախապատվությունը տալիս են նրա մտավոր ունակությանը, քան արտաքին տվյալներին:
«Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակակից, առավել զարգացած հասարակության շրջաններում կանայք առավել շատ արժեքավորվում են իրենց խելքով»,- նշել են հետաազոտողները:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը