«ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համատեղ պիտի իրագործեն ազգին թալանելու մտադրությունները»
БлогՀամլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվ այսպես։
Վերջապես իրականացավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը։
Ծաղկեց Մարոյի բախչեն։
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն պաշտոնապես գրանցեցին իրենց միաձուլումը ի փառս հայ ժողովրդին և Հայաստանին։ Այլևս մենք բոլորս փրկված ենք մինչև նրանց մոտակա ապահարզանի պահը որը չեմ կարծում որ սարերի հետևում է։
Նվիրյալ դաշնակ Աղվան Վարդանյանը և ազնիվ ՀՀԿ-ական Աշոտ Արմենյանը ստորագրեցին և բարեհաջող իրար փոխանցեցին ազնիվ համագործակցության դավթարները։ Սրանից հետո նրանք համատեղ պիտի իրագործեն ազգին թալանելու և ընչազուրկ դարձնելով երկրից վտարելու իրենց վաղեմի մտադրությունները։