Վարչապետը շնորհավորեց նորանշանակ նախարարներին
ОбществоՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՅԴ-ական նորանշանակ նախարարներին: «Քաղաքական համաձայնագիր է երեկ կնքվել և երեք պորտֆել հատկացվել է ՀՅԴ-ին: Ուզում եմ նորանշանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարԴավիթ Լոքյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, ինչպես նաև Արմեն Երիցյանին, ով վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար, շնորհավորել: Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: