Նոր թրենդ. անփայլ մանիկյուրի 30 գեղեցիկ տարբերակ (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Փայլուն մանիկյուրը միշտ էլ էտալոն է համարվել, սակայն այս սեզոնին ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել։
Այժմ նորաձեւ է անփայլ մանիկյուրը. փաստացի պարզության ու բնականության միտումը հասել է նաեւ եղունգներին։
Մի շարք ապրանքանիշեր արդեն իսկ հոգ են տարել անփայլ եղունգների մասին. դուք պարզապես եղունգները ներկում եք սովորական լաքով, վրայից հատուկ ծածկույթ եք քսում, որը չորանալուց հետո հեռացնում է լաքի անպետք փայլը։
Wnews.am-ը ներկայացնում է անփայլ մանիկյուրի գեղեցիկ տարբերակներ.
Դասական անփայլ լաք.
Եթե նեյլ-արտի սիրահար չեք, ապա պարզապես կարող եք ընտրել անփայլ լաքի դասական տեսակը.
Գրադիենտ.
Բաց երանգից մուգ երանգի անցումը գեղեցիկ է դիտվում ոչ միայն փայլուն, այլ նաեւ անփայլ լաքի դեպքում.
Փայլերով.
Եթե պարզապես անփայլ լաքը ձանձրալի է թվում, փորձեք այն գեղեցկացնել փայլուն գծերով, նախշերով կամ պարզապես մի քանի եղունգը ներկեք փայլերով։
Անփայլ-փայլուն ֆրենչ.
Մանիկյուրի եւս մեկ ակտուալ դիզայն. ֆրենչ, որն արվում է փայլուն եւ անփայլ ծածկույթներով։ Եղունգների ծայրերը կարող են փայլել.պարզապես անփայլ լաքի վրայից նույն կամ մեկ այլ երանգի փայլուն լաք քսեք։
Բարդ դիզայն.
Եթե դուք նեյլ-արտի սիրահար եք, ապա ստորեւ ներկայացվող օրինակները ձեզ դուր կգան եւ ոգեշնչման աղբյուր կհանդիսանան.



























