Մազերի աճը խթանող բաղադրատոմս՝ ընդամենը 3 բաղադրիչով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մազաթափությունը տարածված խնդիր է, կանանց ու տղամարդկանց շրջանում։ Մազաթափությունն առաջանում է մազերի ոչ պատշաճ խնամքի, քիմիական ներկերի, վարսահարդարիչների օգտագործման, սթրեսի, ոչ առողջ սննդի, տոքսինների պատճառով։
Ճաղատությունը անվնաս է, սակայն այն մեծապես ազդում է մարդու ինքնավստահության և ինքնագնահատականի վրա։
Այս բաղադրատոմսը բնական է և, որ նաև կարևոր է, մատչելի է ու կարելի է կատարել տանը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1 ձվի դեղնուց
• 1ճաշի գդալ մեղր
• 2 ճաշի գդալ գերչակի յուղ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ, լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնորդ։ Խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին՝ մերսելով։ Գլուխը ծածկել պլաստիկ տոպրակով կամ գլխարկով և պահել 3 ժամ։ Լվանալ մազերը սովորականի պես։
Կրկնել այս պրոցեդուրան շաբաթը 2 անգամ՝ 2 ամիս շարունակ։ Արդյունքները խոստանում են լինել գոհացուցիչ։