Պատմությունը ոչ ոք այնպես չի խեղաթյուրել, ինչպես խորհրդային պատմաբանները
БлогՍևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետք է խոստովանեմ, որ բոլշևիկների այնուհետև կոմունիստների թիվ մեկ թշնամին Գարեգին Նժդեհն է եղել, իսկ երկրորդը Սեպուհը: Վերջինս միակն էր Անկախ Հայաստանի զորահրամանատարներից, որը մինչև վերջ պայքարեց հավասարապես, թ'ե թուրքի, թ'ե բոլշևիկի դեմ: 1920 թվականի սեպտեմբերի վերջին Կարսը հանձնելու գլխավոր պատճառն այն էր, որ մեր հրամանատարությունը չլսեց Սեպուհին, այլ գործեց բոլշևիկների թելադրանքով, եվ բերդն անձնատուր եղավ թշնամու վրա թնդանոթային ընդամենը 3 արկ պարպելուց հետո, որոնք հրամաններին չենթարկվող հայ հրետանավորների աչքի առաջ միայնակ արձակեց ու ինքնասպան եղավ հրետանու հրամանատար ազգությամբ ռուս Կապիտան Կլեշը: Թշնամու զորքին Կարսի ճակատում Սեպուհից բացի ոչ ոք չէր դիմադրում: Նա իր փոքրաթիվ ուժերով շարունակում էր կատաղի դիմադրություն ցույց տալ թշնամուն , մինչև ստացավ Դրոյի հրամանը, որով Սեպուհից պահանջվում էր դադարեցնել դիմադրությունը ...
Ցավալիորեն առ այսօր շատ քիչ բան է հայտնի Սեպուհի քաջագործությունների մասին, իսկ խորհրդային պատմաբանները շատ են ջանացել' մեր ազգի նվիրյալներին, այդ թվում նաև նրան մոռացության մատնելու համար: Ինչպես Ձեզ հայտնի է' Պատմությունը ոչ ոք այնպես չի խեղաթյուրել, ինչպես խորհրդային պատմաբանները...