Կարինա Առուստամյանը՝ «The Band»-ի գործունեության, Բեյոնսեի երկու երգերի և հայկական էթնիկ երաժշտության միքսի ու նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիտասարդ երգչուհի Կարինա Առուստամյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը 3» նախագծից, ով չնայած նրան, որ արժանացել էր մրցավարների բարձր գնահատականին, այնուամենայնիվ, չանցավ կիսաեզրափակչի շեմը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին առաջին անգամ պատմում է «Հայաստանի Ձայնը» նախագծից դուրս գալու իրական պատճառների եւ շատ մոտ ապագայում «The Band» խմբի առաջին տեսահոլովակի մասին:
Մեզ հետ զրույցում Կարինան նախ պատմեց այս ոլորտ հայտնվելու մասին.
«Երաժշտությամբ զբաղվելն իմ վաղեմի երազանքն է եղել, հենց երազանքիս հետեւից գնալով էլ մասնագիտություն ընտրելու տարիներին ընտրեցի երգն ու ավարտեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի ջազ-վոկալ բաժինը: Իսկ հիմա էլ շարունակում եմ առաքելությունս՝ զբաղվում եմ իմ սիրած գործով»,- պատմեց երգչուհին:
.png)
Կարինա Առուստամյանն արդեն երկար ժամանակ է միայնակ չի գործում. «Տարիներ առաջ հասկացա, որ ուզում եմ երգել կենդանի նվագակցությամբ ու Հովսեփ Երեմյանի հետ միասին ստեղծեցինք մեր խումբը՝ «The Band»-ը: Մենք արդեն 2.5 տարի է գործում ենք ու երեւանյան տարբեր ակումբներում ներկայացնում ենք մեր արվեստը»,- նշեց Կարինան ու տեղեկացրեց, որ շատ շուտով կկայանա «The Band»-ի առաջին տեսահոլովակի պրեմիերան.
«Մեր խմբի առաջին տեսահոլովակը շատ շուտով կներկայացնենք: Նպատակ ենք մեր առաջ դրել՝ ուզում ենք մեր երիտասրադությունը քավեր կատարումներից բացի ակումբներում լսի հայկականը: Մեր նոր երգն էլ հենց այդ նպատակին է միտված՝ պահել ենք քավերը, բայց հայկական ժողովրդական երգի հենքի վրա: Այն կոչվում է «Նարե, նարե», երգը միքսված է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Բեյոնսեի երկու երգերի հետ. կարծում եմ՝ արդյունքը կգոհացնի: Տեսահոլովակի պրեմիերայի օրը կկայանա նաեւ մեր ծրագրի շնորհանդեսը, որը կոչվորմ է «Ethno-funk experimental project»: Ծրագրի էությունը կայանում է համաշխարհային հիթերը հայկական էլեմենտներով ներկայացնելու մեջ»,- նկատեց երգչուհին ու ավելացրեց,- ի դեպ՝ տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Մեգեյան կարպետում, հագուստը տրամադրել է Տերյան մշակությային կենտրոնը, ինչպես նաեւ համագործակցել ենք «Pregomesh» ապրանքանիշի հետ: Տեսահոլովակում կա նաեւ պարային հատվածներ, որը բեմադրել է Հովհաննես Սարսգյանը իր «Swag dance»-ով: Բավականին ծավալուն աշխատանքն ենք իրականացրել, հուսանք կսիրվի»:
Շարունակությունը՝ այստեղ: