Թուրքիայում բանտարկված Սևան Նիշանյանը դուրս կգա մենախցից
ОбществоՊոլսահայ ազատազրկված մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին մենախցում պահելու մասին որոշումը չեղյալ է համարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դատարանը բավարարել է Նիշանյանի ներկայացրած բողոքը՝ որոշում կայացնելով հանել կարգապահական տույժը, որը նշանակվել էր մտավորականի կողմից բանտում արգելված համացանցի մոդեմ և պայթուցիկ նյութ պահելու հիմնավորմամբ:
Միաժամանակ նշվում է, թե պոլսահայ մտավորականը բանտում որպես կաշառք 10 հազար թուրքական լիրա և ավտոմեքենա է առաջարկել: Ի պատասխան նման մեղադրանքի՝ նիստին համացանցի միջոցով միացած Նիշանյանն ասել է, որ ավտոմեքենա չունի էլ, որ կարողանա որպես կաշառք առաջարկել: Դատարանը վճռել է կաշառքի հարցով որոշումը հայտնել մյուս դատական նիստին, որը կկայանա մարտի 3-ին:
2016 թվականի հունվարին լեզվաբանը Սուլթանհիսարի բացռեժիմի բանտից, որտեղ պատիժը կրում էր 2015 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր, տեղափոխվել էր նույն բանտի փակ ռեժիմի հատված: Բանտիտնօրինությունը որոշումը պայմանավորել էր նրանով, թե մտավորականը խախտել է բանտի կանոնները: Ավելի ուշ Նիշանյանի փաստաբանըտեղեկացրել էր, որ իր պաշտպանյալին տեղափոխել են մենախուց: Ընդ որ ում, այդտեղ անցկացված օրերի քանակով Նիշանյանի ազատազրկմանժամկետը երկարաձգվելու է:
2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որօրինականորեն իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել:
Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որմտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայումմշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: