ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ը Հայաստանում հիշատակի օր սահմանել
ОбществоԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է մարտի 1-ը Հայաստանում սահմանել հիշատակի օր: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Քանի որ մոտենում է մարտի 1-ը, ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք Ազգային ժողովում շրջանառության մեջ ենք դրել մի նախագիծ, որով առաջարկում ենք մարտի 1-ը Հայաստանում սահմանել հիշատակի օր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:
Նա նաև հիշեցրեց, որ մարտի 1-ին ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստան»-ը անցկացնելու են համատեղ հավաք և երթ: Հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է մարտի 1-ի հանրահավաքին և երթին, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»: