Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet Арестованный Давид Казинян подал иск против ЦИК Посол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества В Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчину Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальше


Կիտրոնն ու առողջությունը. 30 օգտակար խորհուրդ

Блог

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի տարբերություն այլ ցիտրուսների, կիտրոնի պտղակեղեւը դժվար է անջատվում: Պտղի բուժիչ հատկությունները բնորոշվում են հյութում պարունակվող կիտրոնաթթվով (5-7%), պտղակեղեւում պարունակվող լիմոնեն կոչվող ճարպանյութերով (0.1%), պտղում (1 օրվա պահանջարկի 59.6%) ու պտղակեղեւում (184.3%) պարունակվող C վիտամինով: Պտղակեղեւում ավելի շատ են պանտոտենթթուն՝ 6.4%, պիրիդոքսինը՝ 9% եւ այլ վիտամինները, կալցիումը 12%, պղինձը 9%, երկաթը՝ 6%: Կիտրոնի պտղամիսը պարունակում է 250% բոր, գլյուկոզայի յուրացմանը նպաստող մոտ 10-ական % վանադիում, լիթիում, կոբալտ նաեւ 7-ական % նիկել, սիլիցիում, 5% ռուբիդիում եւ այլն: Կիտրոնաթթուն կամ նույնն է՝ ցիտրատը, գոյանում է նաեւ մարդու օրգանիզմում. իջեցնում է թթվայնությունը, բորի հետ համատեղ խոչընդոտում է աղային նստվածքների առաջացմանը, լայն կիրառում ունի հոդատապի, այտուցների, ռեւմատիզմի, միզաքարային հիվանդության, ջրգողության, թութքի, տուբերկուլյոզի, ռադիկուլիտի համալիր բուժման ընթացքում: Սակավարյունության դեպքում նպատակահարմար է օգտագործել նաեւ պտղակեղեւը, քանի որ կիտրոնաթթուն ու C վիտամինը նպաստում են երկաթի յուրացման արդյունավետությունը:

Լիմոնենն ունի հակաուռուցքային ազդեցություն, կանխարգելում է լյարդի ճարպակալումը'լուծում է ճարպերը
Կիտրոնի ու նարնջի եթերային յուղերը պարունակում են մինչեւ 90% D-լիմոնեն, որն արագ է յուրացվում օրգանիզմում: Կիտրոնի բուժիչ հատկությունները նկարագրված են նաեւ հեղինակի (տե՛ս, Ջ. Ս.
«Ազնվազարդ կիտրոնը», «Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները», «Կիտրոն՝ ժողովրդական դեղատոմսեր»

Կիտրոնն ու առողջությունը.Նիհարեցնող ըմպելիքներ կիտրոնով ու համեմունքներով
Կոճապղպեղի կես թ.գ. փոշին 15 րոպե թրմեք 200մլ եռջրում, համեմեք 1 թ.գ. մեղրով ու կիտրոնի 1 օղակաձեւ կտրած շերտով: Խմեք 100մլ, առավոտյան, ուտելուց առաջ՝ ստամոքսի հյութի ցածր թթվայնության դեպքում կամ ուտելուց հետո, եթե թթվայնությունը բարձր է:

Խառնեք կես ճ.գ. մանր կտրատած կոճապղպեղի արմատ, 30գ դաղձի մանրացրած չոր տերեւ, համեմի 1գ տրորած սերմ, 30 րոպե թրմեք 500մլ եռջրում, քամեք: Ավելացրեք 100-ական մլ կիտրոնի ու նարնջի հյութեր, խմեք սառը վիճակում' որպես թարմացնող ըմպելիք:
Մանրացրեք, աղացեք կոճապղպեղի 200գ թարմ արմատ ու 1 խոշոր կիտրոն (առանց սերմի), ավելացրեք 200գ մեղր ու 2 ճ.գ. փոշի դարձրած դարչին, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ. նախաճաշին, շարունակեք մինչեւ վերջանալը: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Կիտրոնը շաքարային դիաբետի դեմ
Մեկ թարմ տնական հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի հետ: Խմեք ձողիկով, նախաճաշից կես ժամ առաջ ու ողողեք բերանը: Կատարեք 3 օր, խորհրդակցեք բժշկի հետ:
Աղացեք 2 կիտրոն, մաղադանոսի 200գ արմատ, լցրեք 1լ եռջրի մեջ ու 24 ժամ թրմեք տաք տեղում, փակ տարայում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմին: Խմեք 3-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Պահեք սառնարանում:
Կարեւոր է իմանալ, որ մաղադանոսը պարունակում է ապիգենին ու լյութեոլին ֆլավոններ, որոնք նույնպես ունեն հակաքաղցկեղային ազդեցություն՝ ինչպես լիմոնենը:

Կիտրոն
Աղացեք, խառնեք ու 14 օր թրմեք 1 կգ կիտրոն, 300գ մաքրած սխտոր, 150-ական գ մաղադանոսի տերեւ ու արմատ: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: Պահեք սառնարանում: Խառնուրդն օգտակար է ենթաստամոքսային գեղձին:
Բացի այդ սխտորը նպաստում է հոդերի, անոթների ու օրգանիզմի թթվային հավասարակշռությունը ապահովող փականների ճկունության բարձրացմանը: Խառնուրդն ունի ծերացումը կանխարգելող, երիտասարդացնող ազդեցություն: Կիտրոնաթթուն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը:
Կիտրոնի կեղեւի 2 ճ.գ. քերուկը կես ժամ եփեք 400մլ ջրում, փակ տարայում, միջին կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

Դիմադրողականությունը բարձրացնող
Դիմադրողականությունը բարձրացնող: Աղացեք, խառնեք 3-ական կգ բազուկ ու գազար, 2-ական կիտրոն (առանց սերմի) ու նուռ (ամբողջական), զտեք հյութը, լուծեք 2 կգ մեղր: Խմեք 50-ական մլ նախաճաշից ու քնելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից:

Անքնություն
1 կիտրոնից ստացված հյութը եւ 2 ճ.գ. մեղրը լուծեք 150 մլ գոլ ջրի մեջ: Խմեք քնելուց առաջ:
Միգրեն, գլխացավ: Խառնեք 150գ ծովաբողկի (хрен) ու կես կգ կիտրոնի քերուկները, 1 ժամ եփեք եռացող ջրային բաղնիքի վրա 1լ կարմիր գինու մեջ, թրմեք, քամեք ու լուծեք 1կգ գոլ (40o C) մեղր: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց հետո:

Արյունն ավելացնող
100գ ծիրանաչիրը 2 ժամ պահեք ջրի մեջ, հարեք բլենդերով կիտրոնի հետ: Կերեք 50-ական գ՝ օրը 3-4 անգամ: C վիտամինը նպաստում է երկաթի յուրացմանը, իսկ ծիրանն ունի արյունաստեղծ հատկություն:
Նյարդերը հանգստացնող:
Կիտրոնի կեղեւը մանրացրեք, 10 օր թրմեք օղու մեջ (1:5), քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմը կիրառվում է նաեւ հիպերտոնիայի ու շաքարային դիաբետի դեպքում: Սակայն քչերին է հայտնի, որ այն ունի կրծքագեղձի ուռուցքի առաջացումն ու աճը կանխարգելող ազդեցություն:

Աթերոսկլերոզ
Փշատերեւ ծառերի մանր ճյուղերը 30 րոպե եփեք ջրում (1:10): Եփուկը խառնեք ամողջական կիտրոնից ստացված հյութի հետ (2:1), քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ:
Սխտորը ճզմեք, 24 ժամ թրմեք արեւածաղկի յուղի մեջ (1:4): Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1 ճ.գ. կիտրոնի թարմ հյութի հետ:
Կես կիտրոնից ստացված հյութն ու 1 թ.գ. մեղրը լուծեք 100մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ:
Օրը 3 անգամ խմեք 1-ական գ կիտրոնի չորացրած կեղեւի փոշի: Կեղեւի 100գ-ը պարունակում է 10.6 գ բջջանք (1 օրվա պահանջարկի 42.4%), 2 գ պեկտին (40%), 35 մգ (63.6%) բուսական ստերոլներ: Պեկտինը նպաստում է վնասակար նյութերի հեռացմանը, իսկ բուսաստերոլները կարգավորում են խոլեսթերինի մակարդակը:

Կիտրոնի 25 հատ սերմ 10 օր թրմեք 250 մլ օղու մեջ, մութ տեղում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց հետո:

Կիտրոնն ու առողջությունը.Մրսածություն, նախապահպանություն վարակներից
Չորացրեք, փոշի դարձրեք կիտրոնի ու մանդարինի կամ նարնջի կեղեւները, խառնեք (1:1): 100 գ հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք տարան, քամեք: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, ջրի հետ:
Խառնեք 1 ճ.գ. կիտրոնի հյութ ու 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ:

Բրոնխիտ
Աղացեք, խառնեք 5-ական միջին սխտոր ու կիտրոն, ավելացրեք 1 կգ մեղր, լավ խառնեք, 5 օր թրմեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Օգտագործեք փայտե գդալ:

Տուբերկուլոզ
Տնական միջին չափի 6 հատ, թարմ սպիտակ կեղեւով հավկիթները դրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ՝ այնքան որ ծածկի: Տարան փակեք քառատակ ծալած թանզիֆով, դրեք չոր, մութ, հով տեղ: 1շաբաթից ավելացրեք 300 գ մեղր (ցանկալի է լորենու) 150 մլ կոնյակ: Խմեք 2-ական թ.գ., օրը 4 անգամ, ուտելուց հետո: Միջոցը կարելի է կիրառել միայն բուժող բժշկի թույլտվությամբ:
Սրտի աշխատանքը կարգավորող:
1 խոշոր կիտրոնի հյութը խառնեք 5 ճ.գ. մեղրի հետ: Հաջորդաբար մանրացրեք ու ավելացրեք կիտրոնի կեղեւն ու միջուկը, 200 գ ծիրանի չիր, 20 գ չամիչ, 50 գ տրորած պոպոք, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 2 ճ.գ., նախաճաշից հետո, շարունակեք 1 ամիս:

Թութք
Հիվանդության սուր շրջանում խմեք 2-ական ճ.գ. կիտրոնի հյութ՝ 2-ական ժամ ընդմիջումներով:

Հոդատապ
Կեղեւահարեք, աղացեք ու խառնեք 4 կիտրոն ու 3 սխտոր, լցրեք 1 լ եռջրի մեջ, 24 ժամ թրմեք տաք տեղում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմի հետ: Խմեք 50-ական մլ, նախաճաշից, ճաշից, քնելուց առաջ:

Անգինա
Ծամեք կիտրոնի կեղեւ, որից հետո պահեք բերանում կես ատամիկ սխտոր՝ 0.5-2 ժամ: Նման բուժումն օգտակար է սրտին:
Կիտրոնն ու առողջությունը.Մրսածություն:
Խառնեք կիտրոնի չորացրած կեղեւ ու սխտոր (1:1): 100գ մանրացրած հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմն ունի հակաուռուցքային ազդեցություն:

Հազ
2 հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի ու 1 ճ.գ. մեղրի հետ ու լուծեք 300 մլ գոլ (եփած) ջրի մեջ: Խմեք փոքր կումերով՝ օրվա ընթացքում:

Օստեոպորոզ
Մանրացրեք 10 կիտրոն ու 5 հավկիթի կեղեւ, լցրեք 500 մլ օղու մեջ ու 5 օր թրմեք մութ, հով տեղում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ:
Մազարմատներն ամրացնող:
Կիտրոնի կեղեւը մանրացրեք, 15 րոպե եփեք 1 լ ջրում, քամեք, ցայեք մազերը շաբաթը 1 անգամ:

Զգուշացում
Աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների, խոլեցիստիտի, սուր նեֆրիտի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Կիտրոնի հյութի չարաշահումը կարող է առաջացնել այրոցք իսկ արտաքին օգտագործման դեպքում մաշկի գրգռվածություն

Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач