Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ կան հայեր, ովքեր ևս կարող են բարձր արվեստ ներկայացնել. Նարեկ Մակարյանը՝ նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նարեկ Մակարյանը զբաղված է իր համար շատ կարեւոր գործով. Երգիչը նկարահանում է իր հերթական տեսահոլովակը եւ հենց նկարահանման հրապարակից նոր աշխատանքի մասին մանրամասներ է հայտնել Life.panorama.am-ին:
«Նոր երգս, որը նախնական տվյալներով կոչվում է «Believe», հեղինակել են Ամասն ու Սերժ Գաբյանը։ Ի դեպ, Սերժը նաեւ տեսահոլովակիս ռեժիսորն է: Այս երգս տարբերվում է իմ մյուս գործերից, այն իմ ոճին բացարձակապես չի համապատասխանում, երգում եմ «progressive house» ոճում, որով երբեք չեմ ներկայացել, բայց ինձ դուր է գալիս. սա յուրահատուկ էքսպերիմենտ է ինձ համար,- նշեց Նարեկն ու պատմեց,- իրականում սա եղել է եռակողմ աշխատանք. նախնական մեղեդին գրել է Ամասը, որը հետո վերածել է երգի Սերժ Գաբյանը, դե իսկ ես էլ փորձել եմ իրականություն դարձնել նրանց պատկերացումները այս երգի հետ կապված»:
Նարեկ Մակարյանը պատմեց նաեւ, որ նոր երգը նվիրված է 20-րդ դարի բելգիացի նկարիչ Ռենե Մագրիտին. «Մենք ցանկանում էինք ստեղծել մի գործ, որը ոչ թե կլիներ սիրո կամ մեկ այլ շատ քննարկված թեմայի շուրջ, այլ կանդրադառնար արվեստին: Հենց այս նպատակով էլ որոշեցինք երգը նվիրել հայտնի նկարիչ Ռենե Մագրիտին, ում կերպարից էլ ոգեշնչվել է Սերժը: Տեսահոլովակը սյուրռեալիզմի մեջ է լինելու, Սերժը փորձել է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մեծանուն նկարիչը ապրեր մեր ժամանակներում»,- նշեց երգիչը:

Ի դեպ՝ Նարեկը տեղեկացրեց, որ այս տեսահոլովակն իր եզակի գործերից է, ուր ներկայանալու է միայն որպես երգիչ եւ դերասանական տվյալներ չի ցուցադրելու. «Այս տեսահոլովակում ես երգի միջոցով պատմում եմ նկարչի մասին ու որպես դերասան չեմ ներկայանալու: Ունենք երկու հերոս. Ռենեին մարմնավորելու է Արամ Կարախանյանը, իսկ հերոսուհուն կմարմնարվորի Մոսկվայից ժամանած Նաստասյա Գոլովկոն: Տեսահոլովակում հերոսները մեկը մյուսին լրացնում են, իրակնում բառերով բարդ է սցենարը ներկայացնելը: Այն շատ հետաքրքիր եւ մեր ազգի համար անսովոր է լինելու»,- ավելացրեց Նարեկ Մակարյանը:
Շարունակությունը՝ այստեղ: