Կառավարությունում շարունակվել են Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները
ЭкономикаՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել Տա րածքային կառավարման և զարգացման, Էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի և կապի, Էկոնոմիկայի և Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները: