Բաղադրիչներ
- ձու – 2 հատ
- կաթնաշոռ – 400 գր
- աղ – 1/4 թ/գդ
- սպիտակաձավար – 3,5 ճ/գդ
- վանիլին – 5 գր
- շոկոլադ կաթնային – 50 գր
- ալյուր – 50 գր
Պատրաստման եղանակ
- Ձվերը աղի հետ հարում ենք։

- Կաթնաշոռը խոր ամանի մեջ ենք լցնում։

- Ավելացնում ենք սպիտակաձավարը և վանիլինը։ Եթե զանգվածը ջրիկ է, մի քիչ սպիտակաձավար էլ ենք ավելացնում։

- Ավելացնում ենք հարած ձուն և խառնում:

- Վերցնում ենք շոկոլադն ու ալյուրը, որպեսզի շոռակարկանդակները թաթախենք դրանց մեջ։ Ձեռքերն ալրոտում ենք։ Զանգվածի մի փոքր մասը ճաշի գդալով լցնում ենք ձեռքի մեջ` վրայից շոկոլադ ենք դնում և շոռակարկանդակի տեսք տալիս։

- Այնուհետև բուսայուղի մեջ 2 կողմից տապակում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք: Շարում ենք ափսեի մեջ և մատուցում։

Շոկոլադե միջուկով շոռակարկանդակ կարող ենք մատուցել թեյի կամ սուրճի հետ, իսկ որպես առավոտյան նախաճաշ, միջուկի շոկոլադը կարող ենք փոխարինել չամիչով կամ որևէ չրատեսակով:)