Ահա, թե իրականում ինչպիսի տեսք ունի կրծքով կերակրելը… (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Ես ցանկանում եմ ցավից պատերը ճանկռել, այն ցավից, որ ես զգում եմ կրծքով կերակրելուց հետո», – անկեղծանում է հայտնի բլոգերը՝ մայրության ոչ այդքան էլ գրավիչ կողմի մասին:
Ապագա մայրիկները, ովքեր շատ են նայել կանացի ամսագրեր, կարծում են, որ մայրությունը միայն սիրալիրությունն է և հաճելի պահերը: Հանդիպելով իրականությանը, նրանք ուղղակիորեն ընկնում են դեպրեսիայի մեջ:
32-ամյա բլոգեր-մայրիկ Կոնստանս Հոլլը չի ամաչել ցույց տալ, թե իրականում ինչպիսի տեսք ունի կրծքով կերակրելը: Դա ընդհանրապես հաճելի և գլամուր չէ:
Երեխաներին կրծքով կերակրող մայրիկի բաց լուսանկարը Facebook-ում տեսել են շուրջ 448 000 օգտատերեր: Ահա այս տեսքն ունի իրականում կրծքով կերակրելը:
«Երբեք չէի մտածել, որ սա այդքան ցավ է պատճառում», – խոստովանում է Հոլլը:
«Համաձայն եմ, կան պլյուսներ և մինուսներ երխային կրծքով և շշով կերակրելու մեջ… Կրծքով կերակրելն ամենևին էլ այն տեսքը չունի, որ ցույց են տալիս սնդուսափայլ ամսագրերում: Երբ ծնվեց իմ առաջին բալիկը, ես վայելում էի մոր և մանկան միաձուլման պահերը: Սակայան երբ ծնվեց իմ երկրորդ երեխան, ես անասելի, դժոխային ցավ էի զգում նրան կրծքով կերակրելիս: Որոշ փոքրիկներին պետք է սովորեցնել այդ գործընթացի նրբությունները»:
Կոնստանսը պնդում է, որ կրծքով կերակրելը ոչ միշտ է խթանում մոր և մանկան հարաբերությունների ամրապնդմանը: Նա ավելացնում է. «Իրականում՝ դիմել այդ քայլին, թե ոչ, դա յուրաքանչյուր մայրիկի գործն է: Եթե մայրիկը չի ուզում կերակրել փոքրիկին կրծքով, նա չպետք է խղճի խայթ զգա»:



