Յոկո Օնոն հոսպիտալացվել է գրիպի պատճառով
ОбществоԵրաժիշտ Ջոն Լենոնի այրի, նկարչուհի և հասարակական ակտիվիստ Յոկո Օնոն հոսպիտալացվել է Նյու Յորքում մի հիվանդության պատճառով, որը նման է գրիպի: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` այս մասին հայտնել է Reuters-ը` հղում անելով Օնոյի ներկայացուցչին:
Օնոյի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկատվությունը, թե նկարչուհին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կամ սրտի նոպայի պատճառով: Նրա խոսքով` Օնոն արդեն այսօր դուրս կգրվի: Gazeta.ru-ն հավելում է, որ 83-ամյա նկարչուհուն տեղափոխել են Նյու Յորքի այն հիվանդանոց, որտեղ մահացել է Ջոն Լենոնը: