Թուրքմենստանի կանայք մարտի 8-ի կապակցությամբ պետության կողմից նվեր կստանան
Lifestyleshabat.am-ը գրում է.
Թուրքմենստանի կանայք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ նվեր կստանան 40-ական մանաթ (մոտ 11 դոլար): Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով թուրքմենական հեռուստաընկերություններին:
Նման որոշում է կայացրել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Համաձայն որոշման՝ նվերը կստանան այն կանաք, ովքեր աշխատում են երկրի տարբեր կազմակերպություններում և ձեռնարկություններում՝ անկախ դրանց գործունեության ոլորտից:
Մարտի 8-ի կապակցությամբ նվեր կստանան նաև այն կանայք, ովքեր կենսաթոշակ և նպաստ են ստանում կամ սովորում են ասպիրանտուրայում: Դրամական պարգև կստանան նաև ուսանողներն ու աշակերտները, ինչպես նաև մանկապարտեզի դայակները: