Ամեն օր ալկոհոլի օգտագործումը լավ է սրտի համար
Lifestyleshabat.am-ը գրում է.
Մարդիկ, ովքեր խմում են շաբաթը հինգ անգամ կամ փոքր քանակությամբ ալկոհոլային խմիչք են օգտագործում ամեն օր, կարող են ավելի քիչ սրտի խնդիրներ ունենալ: Այդ մասին վկայում են նոր հետազոտության տվյալները, գրում է Daily Star-ը:
Զարմանալիորեն հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլը կարող է լավ ազդեցություն ունենալ առողջ սրտի վրա, և այն կարող է բարձրացնել խոլեստերոլի քանակը մարմնում:
Նշվում է նաև, որ միևնույն է, թե ինչ եք խմում՝ լինի դա գինի, գարեջուր կամ սպիրտային խմիչք, մեծ տարբերություն չկա:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ, որոնք ներգրավված են եղել 1995-1997 թվականներին և այդ ժամանակ սրտի խնդիր չեն ունեցել:
Հետազոտության ընթացքում, որն ավարտվել է 2008 թվականին, 1588 մասնակցի մոտ սրտի խնդիրներ են առաջացել:
Շաբաթը երեքից հինգ անգամ ալկոհոլային խմիչք օգտագործող մարդիկ 33 տոկոսով ավելի քիչ հակված են եղել սրտի խնդիրների՝ համեմատած նրանց հետ, ովքեր քիչ կամ ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործում:
Բայց խմիչքը կարող է նաև առաջացնել արյան բարձր ճնշում, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ալկոհոլն օգտագործել համեմատաբար հաճախ չափավոր քանակությամբ: