Ի՞նչ գույն ունի Adidas բաճկոնը. համացանցի օգտատերերը չեն կողմնորոշվում (լուսանկար)
LifestyleShabat.am-ը գրում է.
Ինտերնետ-օգտվողները կրկին չեն կարողանում որոշել, թե ինչ գույնի է հագուստը: Այս անգամ վեճի առարկա է հանդիսացել Adidas բաճկոնը, գրում է The Independent-ը:
Որոշ օգտատերեր տեսնում են սպիտակակապույտ, մյուսները՝ կանաչաոսկեգույն, իսկ երրորդը խումբը՝ սևաշագանակագույն երանգը:
Սակայն, այստեղ, ինչպես և զգեստի դեպքում, չկա սխալ պատասխան: Ամեն ինչ կախված կլինի անհատական ընկալման առանձնահատկություններից: