Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա
ОбществоԵրևանում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Օդի ջերմաստիճանը Երևանում 14 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի։ 
Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճան 29-2-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: