Էլբրուսում սառցաշերտի ճեղքն ընկած տղամարդուն մեկ օր անց ողջ են գտել
ОбществоԷլբրուսում Տերսկոլ սառցաշերտի ճեղքն ընկած լեռնագնաց Օլեգ Լոբարովին, մեկօրյա որոնումներից հետո, ողջ ու առողջ են գտել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները տղամարդուն որոնում էին ավելի քան 3 կմ բարձրության վրա: Լեռնագնացին հաջողվել է բջջայինով օգնություն կանչել:
Էլբրուսը Ռուսաստանի ամենաբարձր լեռնագագաթն է՝ 5642 մետր բարձրությամբ: Համարվում է, որ լեռը բարձր չէ բարձրանալու համար, սակայն ամեն տարի, տարբեր գնահատականներով, այնտեղ 15-20 մարդ է զոհվում, այդ թվում՝ փորձառու մարզիկներ: