Դասականը՝ այս տարվա ամենաակտուալ ոճ
LifestyleԴասական ոճով հագնվող մարդիկ բավականին սկեպտիկ են և հակում չունեն իրենց վատնելու յուրաքանչյուր չնչին բանի վրա: Իրենց ողջ ուժերն ուղղում են գործնական աշխատանքին, ձգտում են հուսալիին, հիմնավորին և ճշմարիտին:
Նման մարդիկ հարգում են հին բարի սովորույթները, և հետևում են էթիկայի կանոններին: Նրանք ձգտում են շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ կարող են հարաբերությունները պահել միայն պաշտոնական տարածության վրա:
Այս տարվա ամենաակտուալ ոճերի թվին է պատկանում դասական ոճը: Դրանք զգեստներ են գործնական ու էլեգանտ կանանց համար, որոնք պարտավոր են անթերի տեսք ունենալ ողջ օրվա ընթացքում: Դասական զգեստները, ինչպես գոյություն ունեցող ոչ մի հանդերձ, ընդգծում են կանացի կազմվածքի բացառապես բոլոր առավելությունները, տալիս են վստահության զգացում, որպեսզի հատկապես գործնական կանայք նորաձև ու ոճային արտաքին ունենան ամբողջ օրը:

Ժամանակակից դասական զգեստի նորաոճ դիզայնը արդիական է ինչպես փողոցում, այնպես էլ աշխատանքի վայրում կրելու համար: Կոնտրաստային գույներով գծավոր զգեստը վիզուալ ձգում է ուրվագիծը և նրբագեղություն է հաղորդում մարմնի ցանկացած կառուցվածք ունեցող կանանց: Փափուկ ու շնչող կտորից կարված, ոճային ձևվածքով զգեստը թույլ է տալիս իր կրողին իրեն հարմարավետ զգալ ամբողջ օրը:
Դասական սև զգեստն ակտուալ է ինչպես առօրյայում, այնպես էլ երեկույթների ժամանակ կրելու համար: Ցանկացած կազմվածք ունեցող կին իրեն հաջողակ ու ոճային է զգում նման շքեղ զգեստով: Եվ ի վերջո, որո՞նք են կանանց դասական զգեստապահարանի յուրահատկությունները: Դասականը` առաջին հերթին զսպվածությունն ու դետալների մաքսիմալ խստությունն է: Այն կանանց զգեստապահարանում, որոնք նախընտրում են դասական ոճը, երբեք չի կարելի գտնել վառ հանդերձներ կամ աքսեսուարներ: Ծաղկավոր գույներ, խորը դեկոլտե, բաց կտրվածքներ և բարձր հարթակներով կոշիկներն այստեղ տեղ չունեն: Հագուստների գործվածքները կամ զարդերը միշտ տարբերվում են ամենից բարձր որակով:

Դասական զգեստապահարանի կանոնները ոմանց համար կարող են ձանձրալի թվալ, սակայն գրագետ ընտրված իրերն ի վիճակի են կերպարին հաղորդել անկրկնելի հմայք ու վերափոխել կնոջը մինչև անճանաչելիության աստիճան: Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք նախընտրում են դասական ոճը, սովորաբար հավատարիմ են այդ ոճին ամեն ինչում: Դա վերաբերում է անգամ ներքնազգեստին: Նրանք, այս դեպքում ևս, նախապատվությունը տալիս են կտորի որակին և այն տարբերակներին, որոնք ընդունակ են ուղղել կազմվածքի թերությունները: Գունային գամման պետք է մոտ լինի մաշկի գույնին կամ կրկնապատկի հանդերձի երանգը: Օրինակ, վառ գույնի կրծկալի հանդերձի տակից թափանցելն անընդունելի է:

Որտեղ էլ ներկայանաք դասական ոճով, Դուք կգրավեք բոլորի ուշադրությունը Ձեր համարձակությամբ, դասականությամբ, նրբաճաշաությամբ…
Պատրաստեց Լիանա Կարապետյանը