Brent նավթի գինը գերազանցել է 35 դոլարը
ЭкономикаBrent տեսակի նավթի արժեքը փետրվարի 29-ին Լոնդոնի ICE բորսայում գերազանցել Է 35 դոլարը: Երեւանի ժամանակով ժամը 10:20-ի տվյալներով՝ այդ նավթի բարելի դիմաց տալիս Էին 35,31 դոլար: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այդ մասին վկայում են առեւտրական հարթակի ցուցանիշները:
Նավթը թանկանում Է ԱՄՆ-ում հորատման կայանքների թվի կրճատման վերաբերյալ տվյալների հրապարակման ֆոնին: Baker Hughes ընկերության վերջին տեղեկատվության համաձայն՝ երկրում նավթաշտարակների թիվն ընկել Է մինչեւ 400, ինչը նվազագույն ցուցանիշն Է 2009 թվականից ի վեր: