Զավեշտալի մեմեր «Օսկար 2016»-ի աստղերի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քանի որ այսօր ամեն ինչ «Օսկարի» շուրջ է պտտվում (իսկ մենք առավոտից հետեւել ենք ամերիկյան կինոմրցանակաբաշխության 88-րդ արարողությանը)՝ որոշեցինք մի քիչ լիցքաթափվել ու ձեզ ներկայացնել ծիծաղելի մեմեր միջոցառումից: Վստահ ենք, որ քիչ ավելի ուշ համացանցում մեմերի հեղեղ կտեղա Լոենարդո դի Կապրիոյի վրա, իսկ մինչ այդ կարող ենք դիտել այն ամենը, ինչն արդեն հայտնվել է համացանցում ու ծաղրում են կարմիր գորգուղով անցնող աստղերի տեսքը:

Ալիսիա Վիքանդերի կերպարը շատերին հիշեցրել է դիսնեյյան Բել արքայադստերը։

Իսկ ահա Ռունի Մարայի սանրվածքը հիշեցրել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վերջին դրվագի հերոսուհուն։

Քե՛յթ, այս ի՞նչ ես հագել, աղբի պարկերի նոր հավաքածուի՞ց է:

Օլիվիա Մաննի հովանավորն անձեռոցիկներ են։

Հադի Քլումին համեմատել են կնքամայր փերիի հետ՝ Մոխրոտի մասին դիսնեյյան մուլտֆիլմից