ԶԼՄ-ներն իմացել են Մոսկվայում մանկանը գլխատած դայակի արարքի դրդապատճառը
ОбществоՊարզվել Է Մոսկվայի հյուսիս-արեւմտյան մասում չորսամյա մի աղջնակի սպանության մեջ կասկածվող կնոջ ինքնությունը: Նա Ուզբեկստանից Գյուլչեխրա Բոբոկուլովան Է: Հարցաքննության ժամանակ կինն իր արարքը բացատրել Է ամուսնու դավաճանությամբ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով LifeNews-ը:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, կինը չի կարողացել բացատրել, թե ամուսնու անհավատարմությունը ինչ կերպ Է կապված այն ընտանիքի հետ, որտեղ նա դայակ Էր աշխատում:
Ձերբակալվածը ենթադրաբար գտնվում Է հոգեմետ նյութերի ազդեցության տակ, «Ինտերֆաքս»-ին պատմել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեում հայտնել են, որ 1977 թվականին ծնված կասկածյալը ուղարկվել Է դատահոգեբուժական փորձաքննության:
Երեք-չորս տարեկան սպանված աղջնակի մարմինը՝ առանց գլխի, հայտնաբերվել Է Ժողովրդական աշխարհազորի փողոցում հրդեհի մարումից հետո: Հետաքննության տվյալներով՝ սպասելով մինչեւ ծնողները ավագ երեխայի հետ հեռանան բնակարանից, Բոբոկուլովան կատարել Է մանկան սպանությունը, հրկիզել բնակարանը եւ հեռացել պատահարի վայրից՝ իր հետ տանելով աղջկա գլուխը:
Ավելի ուշ դայակին բռնել են մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ: Հիջաբով կինը պահել Էր երեխայի կտրված գլուխը եւ սպառնում Էր պայթեցնել իրեն:
Սակրավորները զննել են կնոջ ձերբակալման վայրը, նրանք նաեւ ստուգել են փաթեթը, որում կասկածյալը բերել Էր գլուխը: Պայթանյութ չի հայտնաբերվել:
Հաղորդվում Է, որ աղջնակի մորը հրդեհի վայրից անգիտակից վիճակում տարել են շտապօգնության մեքենայով: Տեղի ունեցած փաստով հարուցվել Է քրեական գործ: