Դպրոցներում դրամահավաքը բացառելու նախազգուշացումը շրջանցողները խստորեն կպատժվեն
ОбществоԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ամբողջովին պատրաստ է Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ին նվիրված տոնական միջոցառումներ ցանկը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրթության վարչությանը հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ քաղաք ապետարանի ենթակայության նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում դրամահավաքության դեպքերը բացառելու ուղությամբ:
«Մոտենում է Մարտի 8-ը` իրեն հատուկ դրական տրամադրությամբ, բայց ամեն տարի այս օրերին դրամահավաքության մասին ենք լսում, ինչն ուղղակի անընդունելի է: Անթույլատրելի է, երբ համայնքային բյուջեից սնվող կազմակերպություններում երեխաների ծնողներից գումար է հավաքվում: Դրամահավաքի հետ կապված իմ դիրքորոշումը բոլորիդ է հայտնի. այն որևէ արդարացում չի ունեցել ու չի էլ ունենալու: Դրամահավաքի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով խոսեք բոլոր տնօրենների հետ և մեկ անգամ ևս նախազգուշացրեք. ովքեր կփորձեն շրջանցել մեր նախազգուշացումը, խստորեն կպատժվե ն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: