Լեւոն Յոլյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Լեւոն Յոլյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից: