Օգտակար հնարքներ, որոնք հեշտացնում են կյանքը (լուսանկարներ)
Lifestyle


Ինչպես արագ սառեցնել գազավորված ըմպելիքը



Երբ ցանկություն է առաջանում արագ սառը գազավորված ըմպելիք խմել, ապա անհրաժեշտ է ափսեի մեջ լցնել մի քանի գդալ աղ, ջուր և լիքը սառույց, ապա՝ խառնել։ Աղը ջրի ջերմաստիճանն օգնում է ցածր պահել։ Երբ ամեն ինչ պատրաստ է, մեկ րոպեով տեղավորեք ըմպելիքի տարան ջրի մեջ, ապա զգուշորեն խառնեք և ևս մեկ րոպե սպասեք։ Առավելագույնս 2 րոպեում +24C ջերմաստիճանով ըմպելիքը կարող է հասնել մինչև +5C-ի։
Ինչպես կտրել լոլիկները՝ առանց մատները վնասելու և հեղուկը դուրս թափելու



Վերցրեք փոքրիկ լոլիկները, շարքով դասավորեք ափսեի մեջ և ծածկեք մեկ այլ ափսեով։ Ափսեների միջակայքում առաջացած խորշով անցկացրեք սուր դանակով, և լոլիկները հավասար երկու մասի կբաժանվեն։
Պատրաստել մոմ նարնջի կեղևից



Վերցրեք մեկ նարինջ, կտրեք այն երկու մասի, ապա հեռացրեք միջուկն այնպես, որ կեղևն ամբողջական մնա։ Լցրեք դրա մեջ ձիթապտղի յուղ և վառեք սպիտակավուն հատվածը։ Ուշադրություն՝ սովորական ձեթը, կարագը կամ այլ տեսակի ձեթեր կարող են բռնկվել, օգտագործեք միայն ձիթապտղի յուղ։
Ինչ անել, երբ ձեռքի տակ լուցկի չկա



Եթե ցանկանում եք վառել գազօջախը, սակայն նյարդայնանում եք ամեն անգամ մատներն այրելու վտանգից, ապա օգնության կգա սովորական սպագետիի ձողիկը։ Վառեք ձողիկը, ապա գազօջախը վառեք ձողիկով, այն բավական հեռավորություն է ապահովում և չի վնասի ձեր ձեռքերը։