Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում կանցնի դատախազի 8 թեկնածու
ОбществоԱրդարադատության ակադեմիայում մարտի 1-ից մեկնարկում է 2016 թվականի ուսումնական գործընթացը` դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը:
Ինչպես տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, այս տարի Ակադեմիայում մասնագիտական պատրաստում է անցնելու դատախազի 8 թեկնածու, որոնցից 3-ը՝ Լեռնային Ղար աբաղի Հանրապետությունից, ինչպես նաև քննիչի 50 թեկնածու՝ երկու խմբերով:
Ուսումնական գործընթացի մեկնարկին ընդառաջ թեկնածուներն այցելել են ակադեմիա: Ողջունելով ունկնդիրներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է նրանց դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու կապակցությամբ: Ռեկտորի խոսքով, ունկնդիրների համար սկսվում է կրթական մի շրջափուլ, որի հաջող ավարտի արդյունքում նրանք կհամալրեն մեր իրավապահ մարմինների համակարգը և կլինեն պրոֆեսիոնալ դատախազներ և քննիչներ: Ռուբեն Մելիքյանն ունկնդիրներին է ներկայացրել ուսումնական գործընթացին առնչվող մանրա մասներ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է 10 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Քննիչների թեկնածուների ուսումնառության տևողությունն ութ ամիս է՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Թե՛ դատախազների, թե՛ քննիչիների թեկնածուների համար ուսուցման ծրագրով նախատեսված է և՛ մասնագիտական, և՛ հարակից առարկաների դասավանդում: