ԴԱՀԿ-ում վերադասավորումներ են եղել
ОбществоԴատական հարկադիր կատարման ծառայությունում փոփոխություններ են եղել։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեղամ Մաթեւոսյանը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գեւորգ Դումանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին։
Էդիկ Հովհաննիսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին, Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Խորեն Սարուխանյանը նշանակվել է նույն մարզի Բաղրամյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ։