Հաստատվել է Արաբկիր-ԼՂՀ Մարտունու շրջան համագործակցության այս տարվա ծրագիրը
ОбществоՄայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտունու շրջան: Երևանից ժամանած հյուրերը հանդիպել են Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ, վերահաստատել հետագա համագործակցության երկուստեք պատրաստակամությունը և քննարկել ընթացիկ տարվա ծրագրերը: Հանդիպումներ են կայացել նաև Մարտունու շրջանի զորամասերի հրամանատարների հետ: Զորամասերին փոխանցվել են նվերներ, տեխնիկական պարագաներ, Արաբկիրի թիվ 149 դպրոցի աշակերտները զինծառայողների համար պատրաստել էին «Իմ ավագ ընկեր, ես Քո կողքին եմ» խորագրով նվերների փաթեթներ ու բացիկներ, որոնք նույնպես փոխանցվել են զորամասերին: